воскресенье, 26 января 2014 г.

Քայլող ներշնչանքի աղբյուրը

Այժմ ուզում եմ Ձեզ ներկայացնել երիտասարդ մի աղջկա՝ Անի Միրաքյանի հարցազրույցը: Նա 17 տարեկան է ,շատ ակտիվ ,մի քիչ խուճուճ , մարդամոտ ,սիրում է ծանոթություններ՝ հատկապես տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց հետ, սիրում է իր կյանքը և փորձում է վայելել կյանքի յուրաքանչյուր օրը : Նաև Անին շատ մեծ դեր է կատարում հասարակության համար,իսկ եթե ցանկանում եք իմանալ ինչ գործունեություն է ծավալում Անին կարդացեք ստորև ներկայացրած հարցազրույցը :



понедельник, 20 января 2014 г.

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից



Տան թոհուբոհից փախչելու պատրանքով դուրս եմ գալիս տնից` հույս ունենալով ինչ որ դրական լիցքեր ստանալ դրսից. ուշադիր նայում եմ անցորդների դեմքերին և նրանց այդ պահի հուզմունքները հայելու պես արտացոլվում են գլխումս : Եվ, ցավոք, գրեթե միշտ հանդիպում եմ շատ տխուր , թվում է թե տանջալից կյանքով ապրող մարդկանց: Հազվադեպ է պատահում այնպես, որ հանդիպում եմ անկեղծ ժպտացող մարդկանց դեմքեր և, հավատացե՛ք նրանց դրական էմոցիաները փոխանցվում են ինձ : Ես կարծում եմ ,որ միակը չեմ, ով նկատել է, որ մարդիկ շատ հաճախ գրեթե չեն գիտակցում և զգում կյանքի այն գեղեցիկ վայրկյանները , որոնք մեզ կյանքն է մատուցում : Ես ,հաստատ, և դու նույնպես տեսել ես, թե