понедельник, 20 января 2014 г.

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից



Տան թոհուբոհից փախչելու պատրանքով դուրս եմ գալիս տնից` հույս ունենալով ինչ որ դրական լիցքեր ստանալ դրսից. ուշադիր նայում եմ անցորդների դեմքերին և նրանց այդ պահի հուզմունքները հայելու պես արտացոլվում են գլխումս : Եվ, ցավոք, գրեթե միշտ հանդիպում եմ շատ տխուր , թվում է թե տանջալից կյանքով ապրող մարդկանց: Հազվադեպ է պատահում այնպես, որ հանդիպում եմ անկեղծ ժպտացող մարդկանց դեմքեր և, հավատացե՛ք նրանց դրական էմոցիաները փոխանցվում են ինձ : Ես կարծում եմ ,որ միակը չեմ, ով նկատել է, որ մարդիկ շատ հաճախ գրեթե չեն գիտակցում և զգում կյանքի այն գեղեցիկ վայրկյանները , որոնք մեզ կյանքն է մատուցում : Ես ,հաստատ, և դու նույնպես տեսել ես, թե
ինչպես մարդիկ քայլում են ռոբոտացված ,արագ ,հստակ , նույնիսկ առանց նայելու շուրջը, փնտրելու գոնե մի հետաքրքիր ակնթարթ , որ թեկուզ մի քանի րոպեով կշեղի իրենց այն ծանր մտքերից , որոնք արտացոլվում են նրանց երեսին: Մարդիկ արդեն քիչ են զարմանում և ընդհանրապես դժվար է զարմացնել, քիչ են ուրախություն վերապրում ,ժպտում,շնորհակալություն հայտնում…Բայց կան, իհարկե, բացառություններ ,որոնք ստիպում են մի պահ մոռանալ առօրյա ծանր, միագույն ապրումները ... Ուղղակի ցանկանում եմ ասել , որ պետք չէ ռոբոտացված ապրել,առանց նկատելու այն գեղեցիկ երևույթները ,որոնք մեզ շրջապատում են,պետք ապրել ներկա օրով, ինչքան հնարավոր է նոր գիտելիքներ ձեռք բերել, աշխատել մտքերը զբաղեցնել միայն օպտիմիստիկ խոհերով և ժպտա՜լ ,հարգելինե՛րս, պարզապես ժպտալ :



Նկարում պատկերված է մոդել Կրիստինա Ռոմանովան :

Комментариев нет:

Отправить комментарий