воскресенье, 26 января 2014 г.

Քայլող ներշնչանքի աղբյուրը

Այժմ ուզում եմ Ձեզ ներկայացնել երիտասարդ մի աղջկա՝ Անի Միրաքյանի հարցազրույցը: Նա 17 տարեկան է ,շատ ակտիվ ,մի քիչ խուճուճ , մարդամոտ ,սիրում է ծանոթություններ՝ հատկապես տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց հետ, սիրում է իր կյանքը և փորձում է վայելել կյանքի յուրաքանչյուր օրը : Նաև Անին շատ մեծ դեր է կատարում հասարակության համար,իսկ եթե ցանկանում եք իմանալ ինչ գործունեություն է ծավալում Անին կարդացեք ստորև ներկայացրած հարցազրույցը :



Էդվիգա :  Անի, կպատմե՞ս մեր ընթերցողներին քո գործունեության մասին:

Անի
:
Անշուշտ : Ես կամավոր եմ Կարմիր Խաչում ՝ << Ժպիտների ակումբ>> ծրագրում, մենք աշխատում ենք կացարանաբնակ ընտանիքների ՝ 70 երեխաների հետ :
Կամավորները ամեն օր այցելում են հանրակացարաններ ,կազմակերպում են բազմաբնույթ դասընթացներ ,ժամանցային և սպորտային միջոցառումներ,ամսվա մեջ մեկ անգամ պարտադիր ունենում ենք միջոցառում , երեխաներին տանում ենք թատրոններ,թանգարաններ,ժամանցային վայրեր... նշում ենք տոները ՝ Զատիկ, Նոր Տարի , Հունիսի 1, իսկ ամռանը ունենում ենք 7 օրյա վրանային ճամբար Ստեփանակերտի գողտրիկ անկյուններից մեկում :

Էդվիգա :
 Իսկ ինչպե՞ս ես իմացել Կարմիր Խաչի մասին և միացել կամավորների շարքին:

Անի :
Կարմիր Խաչի մասին գիտեի դեռ վաղուց , քանի որ մորեղբայրս երկար տարիներ կամավոր է եղել Աբովյանի Կարմիր Խաչում : Այնուհետև  տեղեկացա ,որ ընկերներիցս մեկը հանդիսանում է Երիտասարդական Կարմիր Խաչի առաջնորդ և այդպես մի օր ասեցի նրան ,որ նույնպես կցանականաի կամավոր լինել : Եվ այդպես արդեն 1 տարի է վարում եմ կամավորական գործունեություն :


Էդվիգա : Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել գործունեությանդ մեջ :

Անի :
Կարմիր Խաչում այս մեկ տարվա ընթացքւմ մեծացել եմ և այն երեխանները, որոնց հետ մենք աշխատքւմ են փոխել են իրենց վերաբերմունքը իմ հանդեպ :

Էդվիգա :
Ինչպե՞ս է Անին պատկերացնում ինքն իրեն ապագայում :

Անի :
Ապագայում ես ցանկանում եմ սովորել ,սովորել և կրկին սովորել, զարգանալ, նոր հետաքրքիր բացահայտումներ անել :

Էդվիգա :
Իսկ ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:

Անի :
Ազատ ժամանակը հիմնականում անցկացնում եմ ընկերներիս հետ, նոր բաներ եմ ինձ համար բացահայտում և աշխատում ավելի ակտիվ գործունեություն վարել Կարմիր Խաչում:

Էդվիգա :
Եվ վերջիվերջո ո՞վ կամ ինչն՞ է հանդիսանում քո ներշնչանքի աղբյուրը:

Անի :
Ինձ ոգեշնչում են իմ ընկերներից շատերը,որոնք իրենց խելքի և ակտիվության շնորհիվ մեծ հաջողություններ են հասել : Նաև ես կարող եմ պարզապես Կարմիր Խաչի հետ կապված ֆիլմ դիտել և ոգեշնչվել.. բայց ամենից շատ ինձ երազանքներիս հասնելու բուռն ցանկությունն է մոտիվացնում և ոգեշնչում:




Комментариев нет:

Отправить комментарий